Բաժին. Տնտեսական

ՎԵՆԵՍՈՒԵԼԱՆ ՎԵՐԱԴԱՐՁՐԵԼ Է ԻՐ ՈՍԿՈՒ ՊԱՇԱՐՆԵՐԸ

Օրերս Վենեսուելան ստացել է իր ոսկյա պաշարների վերջին բաժինը, որոնք պահվում էին օտարեկրյա բանկերում: Պաշտոնական տեղեկատվության համաձայն` ֆինանսական գործառույթների իրականացման համար Վենեսուելան արտասահմանում կթողնի իր ոսկու պաշարների միայն 15%-ը, որը կազմում է 50 տոննա:

Նշենք, որ 2011 թվականի օգոստոս ամսվա սկզբի դրությամբ Վենեսուելայի ոսկու պաշարները գնահատվում էին 365 տոննա, որի ընդհանուր արժեքը կազմում էր 18,349 մլրդ ԱՄՆ դոլար:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարվել էր երկրի ոսկյա պաշարները Վենեսուելայի տարածքում պահելու կառավարության մտադրության մասին: Ենթադրվում է, որ ծրագիրը Վենեսուելային հնարավորություն կտա խուսափել ԱՄՆ-ին և Եվրոպային սպառնացող խնդիրներից:

Share