Բաժին. Տնտեսական

2011Թ.-ԻՆ ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ ԳՐԱՆՑԵԼ Է 14% ԱՃ

2011 թվականին, նախորդ տարվա համեմատությամբ, ՀՀ-ում գրանցվել է գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալի 14.1% աճ: Նախորդ տարվա հունվար-դեկտեմբեր ամիսների արդյունքներով ՀՀ-ում գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 825.5 մլրդ դրամ: Այս մասին վկայում են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված տվյալների`  հաշվետու տարում միայն բուսաբուծության ոլորտում արտադրանքի ծավալն աճել է 26.6%-ով, իսկ անասնաբուծության ոլորտում գրանցվել է ընդամենը 0.1% աճ:

Նշենք նաև, որ 2011 թվականի արդյունքներով ՀՀ գյուղատնտեսության համախառն արտադրանքի 19.5%-ը բաժին է ընկել Գեղարքունիքի մարզին, 16.9%-ը` Արարատի մարզին, 16.5%-ը` Արմավիրի մարզին, 11.4%-ը` Շիրակի մարզին:

Share