2023թ. փետրվարին 2022թ. փետրվարի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 5.4% գնաճ, իսկ 2023թ. հունվարի համեմատ՝ 0.6% գնանկում:
Times.am-ի փոխանցմամբ` հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2023թ. փետրվարին հունվարի համեմատ գրանցվել է ոչ պարենային ապրանքների 1.2-0.3% գնանկում, այդ թվում, գնանկման համեմատաբար բարձր ցուցանիշ արձանագրվել է ք. Վաղարշապատում: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ նվազել է 0.5%-ով:
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2023թ. փետրվարին հունվարի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են 8.5% և 4.7%-ով:
2023թ. փետրվարին 2022թ. փետրվարի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի՝ 29.4% գնանկում և դիզելային վառելիքի՝ 3.0% գնաճ: 2023թ. փետրվարին 2022թ. դեկտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 20.0% և 7.5%-ով: