Բաժին. Տնտեսական

2011Թ.-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐՏՈՆԱԳՐՎԵԼ Է 122 ԳՅՈՒՏ

2011 թվականին ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գործակալություն է ներկայացվել 140 գյուտի և 48 օգտակար մոդելի հայտ, որոնցից 166-ը` ազգային, 22-ը`  օտարերկրյա հայտատուներից: Գործակալության փոխանցմամբ`  ազգային հայտատուներից ստացված հայտերի քանակը, 2010թ. համեմատ, նվազել է 11-ով: Միևնույն ժամանակ, հաշվետու այս մեկ տարվա ընթացքում ազգային հայտատուներ կողմից ներկայացվել են գյուտերի 4 միջազգային հայտեր:

2011 թվականը մտավոր սեփականության գործավարությունն ավարտվել է 200 հայտով, ընդ որում` 122 հայտով կայացվել են որոշումներ գյուտի հայտը պաշտոնական տեղեկագրում հրապարակելու և արտոնագիր տալու մասին, 51 հայտով` օգտակար մոդելի հայտը պաշտոնական տեղեկագրում հրապարակելու և արտոնագիր տալու մասին, 24  հայտով` գյուտի (օգտակար մոդելի)  հայտը հետ կանչված համարելու մասին, 3 գյուտի (օգտակար մոդելի) հայտով` արտոնագիր տալն ամբողջությամբ մերժելու մասին:  

Նշենք, որ  ՀՀ Էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության գործունեության ընթացքում` 1992թ-ից մինչև 2011թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում, ստացված հայտերի ընդհանուր քանակը կազմել է 3497: Այս նույն ժամանակահատվածում մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպություն է ուղարկվել 64 գյուտի հայտ:  

Share