Տնտեսական

Չինաստանի և ԱՄՆ-ի միջև ապրանքաշրջանառության ծավալը հունվար-փետրվարին կրճատվել է 17.4%-ով.

Չինաստանի և ԱՄՆ-ի միջև ապրանքաշրջանառությունը հունվար-փետրվարին տարեկան կտրվածքով կրճատվել է 17.4%-ով՝ կազմելով 101.84 միլիարդ դոլար: Այս մասին հայտնում է Չինաստանի մաքսային գլխավոր վարչությունը։

ՉԺՀ մաքսային վարչության տվյալների համաձայն՝ Չինաստանից արտահանումը ԱՄՆ կրճատվել է 21.8%-ով՝ կազմելով մոտ 71.57 միլիարդ դոլար: Ամերիկյան ապրանքների և ծառայությունների ներմուծումն էլ կրճատվել է 5%-ով՝ հասնելով 30.27 միլիարդ դոլարի։

ԱՄՆ-ն Չինաստան է արտահանում հիմնականում սոյա,միկրոչիպեր, գազ և նավթ, կոքսային ածուխ, ամենագնացներ, բամբակ և եգիպտացորեն, ինչպես նաև պղինձ և պղնձի հանքաքար: Իսկ Չինաստանն ԱՄՆ է արտահանում սմարթֆոններ, հատուկ սարքավորումներ, համակարգիչներ, մարտկոցներ, պլաստմասե արտադրանք, անվտանգության տեսախցիկներ, կենցաղային տեխնիկա, կոշիկներ և մանկական խաղալիքներ։ ԱՄՆ-ի և Չինաստանի հարաբերությունները վերջին տարիներին լրջորեն սրվել են առևտրային հակասությունները՝ չինական ընկերությունների նկատմամբ Վաշինգտոնի սահմանափակումների ֆոնին։

Share