Տնտեսական

Թուրքիայում երկրաշարժերի վնասն այս պահին կազմում է շուրջ 80 միլիարդ դոլար

Թուրքիայում երկրաշարժերի վնասն այս պահին կազմում է շուրջ 80 միլիարդ դոլար, տուժած նահանգները սկսել են 40%-ով քիչ արտադրանք արտադրել արտահանման համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Վահիտ Կիրիշչին:

«Այն, ինչ տեղի ունեցավ, շատ ցավալի իրադարձություն էր մեզ համար։ Մոտավոր վնասը կազմում է 80 միլիարդ դոլար։ Միայն երկրաշարժերի հետևանքով ջրային ռեսուրսների վարչությանը հասցված վնասը կազմում է 22 միլիարդ լիրա (1.15 միլիարդ դոլար», – ասել է նախարարը:

Կորուստների չափն այս ոլորտում կարող է խորանալ մշակաբույսերի ոռոգումը սկսելու ժամանակը:
Երկրաշարժը հարվածել է նաև արտահանմանը։ Քիրիշչին ասել է, որ աղետից փրկված նահանգների մասնաբաժինը թուրքական արտահանման ընդհանուր ծավալում կազմում է մոտ 15.5%, բայց երկրաշարժերից հետո այս շրջանները սկսել են 40%-ով ավելի քիչ ապրանք արտադրել արտահանման համար։ Նախարարի խոսքով՝ եկրաշարժի գոտում գտնվող 11 գավառներից արտահանումը 2022 թվականի 2.947 միլիարդ դոլարից կրճատվել է մինչև 1.783 միլիարդ դոլար:

Share