Բաժին. Տնտեսական

NYSE-Ի ԵՎ DEUTSCHE BOERSE-Ի ՄԻԱՎՈՐՈՒՄԸ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՉԵՂՅԱԼ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ

Եվրահանձնաժողովի կողմից ընդունվել է որոշում, որով NYSE Euronext և Deutsche Boerse բորսաների միավորման գործընթացը պաշտոնապես չեղյալ է հայտարարվել: Հիշենցնենք, որ 2011 թվականի սկզբին NYSE Euronext-ը և Deutsche Boerse-ն նախնական համաձայնության էին եկել միավորման հարցի շուրջ: Նախատեսվում էր այս 2 բորսաների միավորման արդյունքում ստեղծել վաճառքների ծավալներով և զուտ շահույթի ցուցանիշով աշխարհի ամենախոշոր բորսան: Գործարքի շուրջ ձեռքբերված նախնական պայմանավորվածության համաձայն` «նորաստեղծ» բորսայի բաժնետոմսերի 60%-ը պետք է անցներ Deutsche Boerse-ի բաժնետերերին, իսկ մնացած 40%-ը` NYSE Euronext-ի բաժնետերերին:

Share