Բաժին. Տնտեսական

BARCLAYS-Ը ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԸ ԿԿՐՃԱՏԻ 25-30%-ՈՎ

Բրիտանական Barclays բանկային հսկան պլանավորում է իր ներդրումային բաժնի աշխատակիցների աշխատավարձերը կրճատել 25-30%-ով: Բանկը մտադիր է նաև աշխատանքից ազատել թոփ-մենեջերների 5%-ին: Նման քայլը, բանկի մեկնաբանմամբ, պայմանավորված է եկամուտների կրճատմամբ և տնտեսության անկայունությամբ:

Նշենք, որ ավելի վաղ գերմանական Deutsche Bank-ը նույնպես հայտարարել էր իր աշխատակիցների աշխատավարձերը 15%-ով կրճատելու մասին:

Share