Բաժին. Տնտեսական

ԱՆԳԵԼԱ ՄԵՐԿԵԼԸ ՉԻՆԱՍՏԱՆԻՑ ՊԱՀԱՆՋԵԼ Է «ԲԱՑ ՇՈՒԿԱ»

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Չինաստան կատարած իր պաշտոնական այցի ժամանակ Չինաստանի կառավարությունից պահանջել է շուկայի բացություն, ինչը հնարավորություն կտա առևտրային հարաբերությունները կառուցել ազատ մրցակցության պայմաններում: Այս համատեքստում  Անգելա Մերկելը կարևորել է նաև հեղինակային իրավունքների պաշտպանության խնդիրը: 

Եվրոպական լրատվամիջոցների փոխանցմամբ` Ա.Մերկելը, տարբեր երկրներ այցելելով, փորձում է ամրապնդել Եվրագոտու նկատմամբ գործընկեր-երկրների վստահությունը:

Share