Բաժին. Տնտեսական

VODAFONE-Ը ՉԻ ՄԻԱՎՈՐՎԻ WIND-Ի ՀԵՏ

Աշխարհի խոշորագույն կապի օպերատոր Vodafone Group PLC-ն հայտարարել է, որ դադարեցնում է հունական Wind կապի օպերատորի հետ միավորման ուղղությամբ տարվող բանակցությունները: Փորձագետների կարծիքով` գործարքի «փլուզման» հիմնական պատճառը ընկերությունների մտավախությունն էր, որ Եվրամիությունը հավանության չի արժանացնի գործարքը` պայմանավորված այն հանգամանքով, որ ընկերությունների միավորման արդյունքում եվրոպական բջջային կապի շուկայում որոշ խաղացողներ զգալի կամրապնդեին իրենց դիրքերը:

Նշենք, որ  Vodafone ընկերությունը հիմնադրվել է 1983 թվականին, Մեծ Բրիտանիայում: Ներկայումս ընկերությունը գործունեություն է ծավալում ավելի քան 40 երկրում:

Share