Բաժին. Տնտեսական

ՀՀ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԸ` ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ

2011 թվականի արդյունքներով ՀՀ բջջային կապի երեք օպերատորները հայտնվել են Հայաստանի խոշոր հարկատու 20 ընկերությունների ցանկում, ընդ որում` այս ընկերություններից երկուսը ընդգրկվել են առաջին հնգյակում: Այսպես, «Ղ-Տելեկոմ» ընկերությունը (ապրանքային նշանը` Վիվասել-ՄՏՍ), որը նախորդ մեկ տարվա ընթացքում պետական բյուջե է վճարել 17.75 մլրդ ՀՀ դրամի հարկեր և տուրքեր, Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը:  «Արմենիա Տելեֆոն Կոմպանի» (Արմենտել) ընկերությունը, որը մեկ տարվա ընթացքում բյուջե է վճարել 12.5 մլրդ ՀՀ դրամ, ճանաչվել է Հայաստանի 5-րդ խոշոր հարկատուն: ՀՀ բջջային կապի երրրորդ օպերատորը` «Օրանժ-Արմենիա» ընկերությունը (Orange), Հայաստանի խոշոր հարկատու ընկերությունների ցանկում 18-րդն է` 3.05 մլրդ դրամ վճարված հարկերով:

Արդյունքում, 2011 թվականին ՀՀ բջջային կապի օպերատորները միասին պետական բյուջե են վճարել ավելի քան 33 մլրդ դրամ:

Հատկանշական է, որ ՀՀ պետական բյուջե վճարված միայն ուղղակի հարկերի (այդ թվում` շահութահարկ ու երկամտահարկ) գծով ևս այս ընկերությունների դասավորությունները մնացել է անփոփոխ` «Ղ-Տելեկոմ» (7.0 մլրդ դրամ),  «Արմենիա Տելեֆոն Կոմպանի» (4.6 մլրդ դրամ), «Օրանժ-Արմենիա» (1.5 մլրդ դրամ):

Share