Տնտեսական

ԲԸՏՄ. Հայտնաբերվել են օդն աղտոտող բեռնատարների վարորդներ

Փետրվար-մարտ ամիսներին Երևան քաղաքում և հարակից մարզերում  Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից իրականացված փոշու արտանետումները նվազեցնելուն ուղղված կանխարգելիչ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է առանց անթափանց ծածկոցի սորուն նյութեր` ավազի, խճի, հողային զանգվածների, նաև շինարարական աղբ տեղափոխող  տարբեր մակնիշի 17 բեռնատար։

Կիրառվել են վարչական պատասխանատվության միջոցներ։

Իրականացվել են բացատրական աշխատանքներ։

Մթնոլորտային օդի պահպանության նկատմամբ վերահսկողական միջոցառումները շարունակվում են։

ԲԸՏՄ-ն իրազեկում է՝ ավտոտրանսպորտային միջոցներով շինարարական նյութերի և աղբի տեղափոխման ժամանակ մթնոլորտային օդի պահպանության պահանջների չկատարումն առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական  անձանց նկատմամբ` 50.000 ՀՀ դրամի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ` 150.000 ՀՀ դրամի չափով։

Նույն խախտումները, որոնք կատարվել են կրկին` վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական  անձանց նկատմամբ` 100.000 ՀՀ դրամի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ` 300.000 ՀՀ դրամի չափով։

Share