Բաժին. Տնտեսական

ՇԱՔԱՐԸ ԿԷԺԱՆԱՆԱ

Համաշխարհային շուկայում շաքարի հումքի ավելցուկային առաջարկով պայմանավորված` շաքարի համաշխարհային գինն այս տարվա ընթացքում կարող է նվազել շուրջ 20%-ով: Այսպիսի կանխատեսում են ներկայացրել վերլուծաբաններն ու առևտրային թրեյդերները, որոնց գնահատմամբ` ընթացիկ տարում Նյու-Յորքի բորսայում շաքարի հումքի միջին գինը կտատանվի մեկ ֆունտի դիմաց 19.75 ցենտի սահմաններում:

Հումքային ապրանքների վաճառքով զբաղվող Olam International Ltd. ընկերության վերլուծաբանների կանխատեսմամբ` 2011-2012 գյուղատնտեսական տարում, որը մեկնարկել է 2011 թվականի հոկտեմբերին, համաշխարհային շուկայում շաքարի հումքի համախառն առաջարկը կգերազանցի 9 մլն տոննան:

Նշենք, որ 2011 թվականին շաքարի համաշխարհային գինը գրանցել էր 27% անկում, ինչը ռեկորդային է` վերջին մեկ տասնամյակի կտրվածքով:

Share