Տնտեսական

Ճապոնիան ապրիլին կբարձրացնի ցորենի գները

Ճապոնիայի կառավարությունը որոշել է այս տարվա ապրիլից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում ներմուծվող ցորենի գները նախորդ կիսամյակի համեմատ բարձրացնել 5.6%-ով։ Այս մասին այսր Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է երկրի գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնաբուծության նախարար Տեցուրո Նոմուրան։

Նրա խոսքով՝ համաշխարհային գների աճին համահունչ աճը պետք է կազմեր 13%ից ավել, սակայն որոշվել են մոտ կիսով չափ կրճատել այս ցուցանիշը՝ հաշվի առնելով սպառողների համար ցորենից ստացվող պարենային ապրանքների նշանակությունը:

Ճապոնիան ներմուծում է իր սպառած ցորենի մոտ 90%-ը։ Դրա մեծ մասը նպատակաուղղված գնվում է կառավարության կողմից, այնուհետև միատեսակ գներով վերավաճառվում է ալրաղաց ընկերություններին՝ շուկայի կայունացման համար: Այս գները որոշվում են վեց ամիսը մեկ։

Այդուհանդերձ, ցորենի գնի զգալի աճը ավելի կբարձրացնի սպառողական գները Ճապոնիայում։ Հունվարին դրանք Տոկիոյում բարձրացել են ավելի քան 4%-ով՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ։

Share