Տնտեսական

Վրաստանի արտաքին առևտուրը կրկին աճ է գրանցել

Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2023-ի հունվար-փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ աճել է 12.3%-ով և կազմել գրեթե 2.9 միլիարդ դոլար (առանց չկազմակերպված առևտրի հաշվառման):

Ըստ երկրի Ազգային վիճակագրական ծառայության հաղորդագրության՝ հաշվետու ժամանակաշրջանում երկիր է ներմուծվել 1.9 միլիարդ դոլարի արտադրանք, ինչը 9%-ով ավելի է 2022-ի հունվար-փետրվարի տվյալներից։ Արտահանումը կազմել է 914.7 միլիոն դոլար։ Դա 20.3%-ով ավելի է, քան 2022-ի հունվար-փետրվարին։

Ընդհանուր առմամբ, 2022-ին Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2021 թ.-ի համեմատությամբ աճել է 32.8%-ով և կազմել ավելի քան 19 միլիարդ դոլար (առանց չկազմակերպված առևտրի հաշվառման): Դրա հետ մեկտեղ վրացական արտադրանքն անցյալ տարի արտահանվել է շուրջ 5.6 միլիարդ դոլարի չափով՝ գրեթե 32%-ով ավելի, քան 2021 թվականին։ 2022-ին երկիր է ներմուծվել 13.5 միլիարդ դոլարի արտադրանք, ինչը 33.2%-ով ավելի է 2021-ի համեմատությամբ։

Share