Տնտեսական

Reuters. Հնդկաստանը հսկողություն կսահմանի օտարերկրյա արտադրության սմարթֆոնների վրա

Հնդկաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը նոր անվտանգության կանոններ է մշակում սմարթֆոնների օտարերկրյա արտադրողների համար՝ կանխելու այս գաջեթների օգտագործումը լրտեսության և այլ հնարավոր կիրառության համար։

Reuters-ը, վկայակոչելով կառավարության անանուն աղբյուրներին, հայտնում է, որ մտադրություն կա արտադրողների համաձայնությունը ստանալ, որպեսզի Հնդկաստանի իշխանությունները հեռացնեն սմարթֆոնների հավելվածները և ստուգեն օպերացիոն համակարգի թարմացումները՝ երկրում տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության նոր կանոնների ներդրման համաձայն:

Համաձայն հնդկական նոր կանոնների, որոնք համահունչ են Եվրամիության կողմից ընդունված կանոններին, սմարթֆոնների օտարերկրյա արտադրողները պետք է իշխանություններին տրամադրեն հավելվածները հեռացնելու հնարավորություն, և սմարթֆոնների նոր մոդելները կենթարկվեն տեղական ստանդարտներին:

Share