Տնտեսական

ԵՄ-ում ցանկանում են նվազեցնել ռուսական նավթի գների վերին շեմը

Լեհաստանի, Լատվիայի և Լիտվայի իշխանությունները կոչ են անում Ռուսաստանից նավթի գնի վերին շեմը նվազեցնել` հասցնելով մեկ բարելի դիմաց մինչև 51.45 դոլարի: Դեկտեմբերին ծովով փոխադրվող ռուսական նավթի մեկ բարելի դիմաց առավելագույն գին էր սահմանվել 60 դոլարը:

Bloomberg-ի աղբյուրները նշում են` նոր մակարդակը շուկայական գներից ցածր կլինի 5%-ով։ Ըստ նշված երկրների իշխանությունների՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հունվարին նավթի արտահանումից ռուսական բյուջեի եկամուտները կազմել են 13 միլիարդ դոլար, վաճառքի գնի վերին շեմի նվազումը թույլ կտար այդ եկամուտները կրճատել 650 միլիոն դոլարով։

Լատվիան, Լիտվան և Լեհաստանը հետևողականորեն հանդես են գալիս Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման օգտին:

Share