Տնտեսական

Սուրեն Պարսյան. 2022-ին Թուրքիա արտահանվածի 98%-ը ոսկու ձուլակտորներ են, որոնք Հայաստանում չեն արտադրվում

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը գրառում է արել Հայաստանից Թուրքիա արտահանման ծավալի աճի վերաբերյալ: ՄԱսնավորապես, 2022 թվականին Հայաստանից Թուրքիա է արտահանվել շուրջ 63 միլիոն դոլարի ապրանք, որի 98%-ը ոսկու ձուլակտորներ են եղել: Նախորդ տարիներին արտահանումը կազմել էր 1-1.5 միլիոն դոլար:

Տնտեսագետը պարզաբանել է իր մտահոգությունը.

«Մտահոգիչն այն է, որ Հայաստանում ձուլակտորներ չեն արտադրվում, մեր երկրից վերարտահանվում են ռուսական ձուլակտորները, որոնք գտնվում են արևմտյան պատժամիջոցների տակ: Անցած շաբաթ ԱՄՆ-ի արդարադատության, առևտրի և ֆինանսների նախարարությունները հայտարարություն տարածեցին, որում նշվում էր, որ հայկական, թուրքական ընկերությունները օգնում են Ռուսաստանին պատժամիջոցներից խուսափելու հարցում, որի պատճառով նրանք նույնպես կարող են ընկնել պատժամիջոցների տակ», նկատում է տնտեսագետը:

Share