Բաժին. Տնտեսական

ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԵՐԿՐԻ ՀԱՋՈՐԴ ՏԱՐՎԱ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԻԾԸ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսին է ներկայացրել երկրի 2012-2013 ֆինանսական տարվա բյուջետային նախագիծը: Նշենք, որ 2012-2013 ֆինանսական տարին կմեկնարկի ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ին:

Reuters-ի փոխանցմամբ` բյուջետային նոր նախագծով հաջորդ ֆինանսական տարվա համար նախատեսվում է բյուջեի պակասուրդ` 901 մլրդ ԱՄՆ դոլարի սահմաններում, ինչը կկազմի երկրի ՀՆԱ-ի 5.5%-ը: Նշենք, որ 2011-2012 ֆինանսական տարվա բյուջետային նախագծով երկրի բյուջեի պակասուրդը նախատեսվում է 1.33 տրիլիոն դոլար մակարդակում, որն, ըստ պաշտոնական կանխատեսումների, կկազմի երկրի ՀՆԱ-ի 8.5%-ը:

Հատկանշական է, որ նոր բյուջետային նախագծով ԱՄՆ նախագահի վարչակազմը երկրի տնտեսության խթանման և տնտեսական աճի ապահովման նպատակով նախատեսում է իրականացնել մի շարք միջոցառումներ` վերջիններիս համար հատկացնելով շուրջ 3.8 տրիլիոն դոլար: Այս միջոցներից ավելի քան 800 մլրդ դոլարը կուղղվի նոր աշխատատեղերի ստեղծմանն ու ենթակառուցվածքների զարգացմանը:

Միևնույն ժամանակ, հաջորդ ֆինանսական տարվա բյուջետային նախագծով նախատեսվում է նաև հարուստների համար (որոնց տարեկան եկամուտները գերազանցում են 1 մլն դոլարը) եկամտահարկի տոկոսադրույքի բարձրացում` նվազագույնը մինչև 30%:

Share