Տնտեսական

2022-ին ԱՄՆ-ն 22%-ով ավելացրել է նավթի արտահանումը

ԱՄՆ-ի նավթի արտահանումը 2022 թվականին աճել է 22%-ով՝ հասնելով օրական ռեկորդային 3.6 միլիոն բարելի։

Ըստ աղբյուրի՝ մատակարարումների աճը պայմանավորված է արտադրության ծավալների ավելացմամբ, ռազմավարական պահուստի (SPR) օգտագործմամբ և այլընտրանքային ռուսական նավթի համաշխարհային պահանջարկի աճով։

Արտահանման ուղղությունների թիվը մեկ տարի առաջ 39-ի փոխարեն նվազել է մինչև 38-ի։ Հարավային Կորեան առաջին անգամ դարձել է ամերիկյան նավթի խոշորագույն ներկրողը` 10.3% մասնաբաժնով (371.000 բարել օրական): Դրան հաջորդում են Նիդեռլանդները (10.2%, 368 հազար բար/օր) և Մեծ Բրիտանիան (9.6%, 347 հազար բար/օր):

Կանադան՝ 9.2% մասնաբաժնով, իջել է չորրորդ հորիզոնական։ Մինչև 2020 թվականը, ավելի քան 20 տարի այն առաջատարն էր առանձին պետությունների միջև գնումների առումով։

Արտահանումն ամենաշատը նվազել է անցյալ տարի դեպի Հնդկաստան և Չինաստան, որոնք 2021 և 2020 թվականներին համապատասխանաբար ամենամեծ ներկրողներն էին։ Այս երկու երկրները միասին կրճատել են իրենց գնումները 19%-ով (օրական 125000 բարելով)՝ Ռուսաստանից ավելի էժան նավթի անցնելու պատճառով։

Share