Տնտեսական

Bloomberg. Հնդկաստանը մինչև 2025 թվականը 12 միլիարդ դոլար կհատկացնի երկրում ամենամեծ միջազգային օդանավակայանի կառուցման համար

Հնդկաստանը առաջիկա երկու տարվա ընթացքում կծախսի 980 միլիարդ ռուփի (12 միլիարդ դոլար) նոր օդանավակայանների կառուցման վրա՝ երկրում ամենամեծ միջազգային օդային երթևեկության հանգույցներից մեկը ստեղծելու համար: Այս մասին հայտնում է Bloomberg-ը։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ մասնավոր ներդրողները կներդնեն մոտ 9 միլիարդ դոլար, իսկ Հնդկաստանի օդանավակայանների վարչությունը՝ մոտ 3:

«Հնդկաստանը ցանկանում է առաջատար տերություն դառնալ օդային փոխադրումների ոլորտում», – ասել է հանրապետության ավիացիայի և պողպատի արդյունաբերության նախարարն ու նշել՝ այժմ երկրում կա 148 օդանավակայան, իսկ մինչև 2025 թվականը նախատեսված է դրանց թիվը հասցնել 220-ի:

Հնդկաստանում օդային ճանապարհորդությունների շուկան ավելի արագ է աճում, քան այլ երկրներում։ Boeing-ը կանխատեսում է տարեկան 7% աճ 2022-ից 2041 թվականներին՝ Չինաստանի 4,9%-ի համեմատ։

Share