Բաժին. Տնտեսական

ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՏՆՏԵՍԵԼ

Բրազիլիայի կառավարությունը մտադիր է շարունակել իր տնտեսող ու զսպող քաղաքականությունը: Երկրի Ֆինանսների նախարար Գիդո Մանտեգայի հայտարարության համաձայն` 2012 թվականին Բրազիլիայի պետական բյուջեի ծախսերը կկրճատվեն շուրջ 55 մլրդ ռեալով (շուրջ 32 մլրդ դոլար): Հատկանշական է, որ այս տարի, նախորդ տարվա համեմատությամբ, երկրի բյուջետային ծախսերի կրճատումները կավելանան շուրջ 5 մլրդ ռեալով:

Պետական ծախսերի կրճատման ծրագրի շրջանակներում Բրազիլիայի կառավարությունը մտադիր է ռազմական ծախսերը կրճատել 3.3 մլրդ ռեալով, իսկ առողջապահական ծախսերը` 5.5 մլրդ ռեալով: Միևնույն ժամանակ, աղքատության դեմ պայքարին, ինչպես նաև պետական ներդրումային ծրագրերի ֆինանսավորմանն ուղղվող բյուջետային ֆինանսական միջոցները չեն կրճատվի:

2012 թվականի համար Բրազիլիայի կառավարությունը կանխատեսում է պետական բյուջեի հավելուրդ` 140 մլրդ ռեալի (81 մլրդ դոլար) սահմանում:

Share