Բաժին. Տնտեսական

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ Է ԵՐԿՐԱՇԱՐԺԵՐՈՎ

Այսօր` փետրվարի 16-ին, տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստի շրջանակներում ՀՀ կառավարությունը հաստատել է Երևան քաղաքի դպրոցներում, հիվանդանոցներում և այլ բուժհիմնարկներում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում ուժեղ երկրաշարժի ժամանակ գործողությունների և վարքականոնի ուսուցման պիլոտային ծրագիրը։ Միևնույն ժամանակ, նիստում քննարկվել են մեր երկրում սեյսմակայուն շինարարության ուղղությամբ ձեռնարկվող միջոցներին առնչվող հարցեր:

Անդրադարձ կատարելով այդ հարցերին` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ արդեն իսկ կա այն շենքերի հաստատված ցանկը, որոնք պետք է ամրապնդել: Ըստ վարչապետի` այս ծրագրերի շրջանակներում անհարժեշտ է համագործակցել նաև մասնավոր հատվածի հետ:

Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ շենք-շինությունների սեյսմակայունությունն ըապահովելու նպատակով նախատեսվում է նաև Համաշխարհային բանկի առաջարկությունը` շուրջ 1 միլիոն դոլարի դրամաշնորհի տեսքով:

Նշենք, որ մասնագետների կանխատեսմամբ `Կովկասում և Հայկական լեռնաշխարհում (ներառյալ Հայաստանի տարածքը) ցանկացած պահի հնարավոր է ուժեղ երկրաշարժ։  Այս համատեքստում մեր երկրում սեյսմիկ ռիսկի նվազեցման կարևորագույն խնդիրներից մեկը բնակչության իրազեկության բարձրացումը և սեյսմապաշտպանության վարքականոնի ուսուցումն է։

Share