Բաժին. Տնտեսական

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՈՒՆԵՆԱՆ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ԲԱԺԻՆ

Այսօր` փետրվարի 16-ին, տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որի շրջանակներում կառավարությունը երեք որոշումներով համապատասխան լրացում է կատարել իր նախկին որոշումներում: Այս լրացմամբ նախատեսվում է  ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունների աշխատակազմերում ստեղծել  ներքին աուդիտի բաժիններ:

Միևնույն ժամանակ, ընդունվել են երեք այլ որոշումներ` ուղղված ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգի հետագա բարեփոխմանը: Նախատեսվում է,  մասնավորապես,  ներքին գործառույթների և արտաքին օգտվողներին մատուցվող ծառայությունների, տեղական ինքնակառավարման մարմիններին ներկայացվող տեղեկությունների տրամադրման գործընթացի պարզեցում և ավտոմատացում։

Share