Բաժին. Տնտեսական

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ՄԵԾ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

2011 թվականին Թուրքիայի տնտեսության տարբեր ոլորտներում ադրբեջանական ներդրումներն աճել են շուրջ 31%-ով: Նման հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի Տնտեսական զարգացման նախարար Շախին Մուստաֆաևը` ելույթ ունենալով Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի գործարարների մասնակցությամբ Վրաստանում կազմակերպված բիզնես ֆորումի շրջանակներում: Նա ընդգծել է, որ Ադրբեջանը մտադիր է շարունակել ընդլայնել իր բիզնես-ներկայությունը Թուրքիայում: Միևնույն ժամանակ, Ադրբեջանի նախարարը նաև հայտարարել է, որ ընթացիկ տարում զգալի կաճեն նաև ադրբեջանական ներդրումները Վրաստանի տնտեսությունում:

Ըստ պաշտոնական վիճակագրության` 2011 թվականի արդյունքներով ադրբեջանական ներդրումները Վրաստանի տնտեսությունում աճել են ավելի քան 50%-ով:

Նշենք, որ այս բիզնես-ֆորումին, որի ժամանակ քննարկվել են եռակողմ ներդրումային ծրագրերի ընդլայնմանն առնչվող հարցեր, մասնակցել են շուրջ 100 գործարարներ` Ադրբեջանից, Թուրքիայից, Վրաստանից:

Share