Տնտեսական

Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը

Ադրբեջանական կողմը կեսգիշերին հերթական անգամ արգելափակել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը։  Այս մասին հայտնել է «Արցախգազ» ընկերությունը։

Ընկերությունը խնդրում է խստիվ կերպով հետևել գազից օգտվելու անվտանգության կանոններին:

Հիշեցնենք` արդեն 101 օր է Արցախը շրջափակման մեջ է։ Թե երբ կբացվի կյանքի ճանապարհը, հայտնի չէ։ Այս ընթացքում Ադրբեջանը բազմիցս խաթարել է Արցախի գազամատակարարումը։

Share