Ռուսաստանն ու Վրաստանը քննարկում են ռուսական չափանիշներով գինիների սերտիֆիկացման լաբորատորիա ստեղծելու հարցը։ Այս մասին հայտարարել է ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը՝ ելույթ ունենալով «Ռուսաստանի և Վրաստանի միջև տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները» տնտեսական ֆորումում։
Ըստ Վոլվաչի՝ այս նախաձեռնությունը մոտեցումն է «Վրաստանից Ռուսաստան ներկրումն արգելված ապրանքների ցանկից Վրաստանից կոնյակի սպիրտները հանելու խնդրին»:
«Խնդիրները շատ են, բայց դրանցով կզբաղվի բիզնես խորհուրդը՝ վրացական և ռուսական կողմերի փորձագետներից կազմված: Փաստ է, որ Վրաստանից Ռուսաստան գինու մատակարարումների բաժինը կազմել է վրացական ամբողջ արտահանման գրեթե 29%-ը: Այս նախաձեռնությունների իրականացման գործնական քայլերը առավել բարենպաստ ազդեցություն կունենան ռուս-վրացական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման վրա։ »,- ասել է պաշտոնյան: