Տնտեսական

Կանադան կարող է կորցնել 15 միլիարդ դոլար Trans Mountain-ի ընդլայնման նախագծում

Կանադական Trans Mountain նավթամուղի երկրորդ փուլի կառուցումը կարող է պետությանը պատճառել 20 միլիարդ կանադական դոլարի (մոտ 15 միլիարդ դոլար) վնաս։

Ըստ Morningstar-ի վերլուծաբան Սթիվեն Էլիսի՝  նախագծում ակնկալվող ներդրումները ավելի քան 40%-ով ավել են անցյալ տարվա գնահատականից և գրեթե եռապատկվել են նախնական գնահատականներով՝ հասնելով 30.9 միլիարդի:

Էլիսը նշել է, որ  ծախսերի աճը պայմանավորված է մի շարք գործոններով, այդ թվում՝ գնաճով, մատակարարման շղթայի խնդիրներով և ջրհեղեղներով: Ըստ վերլուծաբանի՝ խողովակաշարի վաճառքը պետությանը կբերի ոչ ավելի, քան 15 միլիարդ կանադական դոլար։ 2018-ին իշխանությունները այն գնել են Kinder Morgan-ից 4,5 միլիարդ կանադական դոլարով:

Share