Տնտեսական

Լեհաստանը ձգտում է երկարաձգել ԵՄ պատժամիջոցները Ռուսաստանի դեմ

Լեհաստանն ամեն ինչ անում է, որ Եվրամիության կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները երկարաձգվեն տարով, ոչ թե կիսամյակով, ինչպես հիմա է։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Լեհաստանի կառավարության եվրոպական հարցերով ներկայացուցիչ Շիմոն Շինկովսկին։

Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո ԵՄ երկրները զգալիորեն ընդլայնեցին Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանափակող միջոցները։ Մինչ օրս արդեն ընդունվել է պատժամիջոցների 10 փաթեթ։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության զսպման և թուլացման քաղաքականությունը Արևմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն է, և սահմանափակումները լուրջ հարված են հասցրել ողջ համաշխարհային տնտեսությանը։

Share