Բաժին. Տնտեսական

CARLSBERG ԳԱՐԵՋՈՒՐՆ ԱՅԼԵՎՍ ՄԵԾ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՉԻ ՎԱՅԵԼՈՒՄ

Գարեջրի արտադրությամբ համաշխարհային առաջատար ընկերություններից մեկը` դանիական  Carlsberg-ն, ամփոփել է 2011 թվականի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն` հաշվետու տարում ընկերության զուտ շահույթը, տարեկան կտրվածքով, կրճատվել է 4,2%-ով: Ընկերության պարզաբանմամբ` այս անկումը հիմնականում պայմանավորվել է ընկերության արտադրանքի նկատմամբ համաշխարհային պահանջարկի կրճատմամբ:

Միևնույն ժամանակ, ընկերության ապահոված համախառն հասույթը տարեկան կտրվածքով աճել է ընդամենը 6%-ով և կազմել 63,6 մլրդ դանիական կրոն:

Carlsberg–ը գործունեություն է ծավալում Արևմտյան և Արևոլյան Եվրոպայի, ինչպես նաև Ասիայի մի շարք երկրոներում:

Share