Բաժին. Տնտեսական

JP MORGAN-Ը ՎԵՐԱՆԱՅԵԼ Է ԻՐ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ

Ամերիկյան JP Morgan Chase ներդրումային բանկը վերանայել է 2012 թվականի նավթի գների իր կանխատեսումները: Նոր կանխատեսումների համաձայն` այս տարի Brent տեսակի նավթի գինը կաճի շուրջ 6 ԱՄՆ դոլարով և կկազմի 118 ԱՄՆ դոլար/բարել, իսկ WTI տեսակի նավթի գինը կտատանվի 111 ԱՄՆ դոլար/բարել-ի սահմաններում: Բանկի փորձագետների հավաստմամբ` նավթի համաշխարհային գների աճը հիմնականում կպայմանավորվի «իրանական» լարվածությամբ:

Հիշեցնենք, որ վերջին ժամանակահատվածում սրվել է Իրանի շուրջ գեոքաղաքական լարվածությունը: Իրանական կառավարությունը սպառնում է դադարեցնել նավթի մատակարարումը եվրոպական մի շարք այլ երկրներ, եթե Եվրոպան շարունակի «գործել» Իրանի դեմ: Նշենք, որ ներկայումս Իրանը դադարեցրել է նավթի մատակարարումը ֆրանսիական և բրիտանական ընկերություններին:

Նշենք, որ ԵՄ-ը հանդիսանում է իրանական նավթի երկրորդ սպառողը` զիջելով միայն Չինաստանին:

Share