Բաժին. Տնտեսական

ԿՍՏԵՂԾՎԻ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ԲԻԶՆԵՍԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՐԵՆՊԱՍՏ ՄԻՋԱՎԱՅՐ

Գործադիրը հավանություն է տվել «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» և ևս մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերին, որոնց շնորհիվ, կառավարության պարզաբանմամբ, կստեղծվի փոքր և միջին բիզնեսի զարգացման բարենպաստ միջավայր։ Մասնավորապես, դրանք ենթադրում են իրավաբանական անձի անունից ցանկացած գործողության կատարում` առանց կնիքի օգտագործման։ Նշված բարեփոխման արդյունքում կբարելավվի նաև մեր երկրի` գործարարությամբ զբաղվելու մատչելիության գործակիցը համաշխարհային սանդղակում։

Միևնույն ժամանակ, ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» և ևս տասներեք ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի ընդունմամբ կհստակեցվի և կպարզեցվի նախկինում գոյություն ունեցող տարբեր գրանցամատյանների վարման կարգը: Անձը հնարավորություն կունենա օգտվել նմուշային փաստաթղթերի ձևերից, ինչը կնպաստի կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը։

Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։

Share