Բաժին. Տնտեսական

ԵՎՐԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԴԺԳՈՀ Է

Եվրահանձնաժողովն իր դժգոհությունն է արտահայտել Հունգարիայի բյուջեի պակասուրդի բարձր մակարդակի վերաբերյալ և «պարտադրել» այս երկրին քայլեր ձեռնարկել այն կրճատելու ուղղությամբ: Արևմտյան աղբյուրների փոխանցմամբ` Եվրահանձնաժողովի կողմից խոստացված կես միլիարդ եվրո ֆինասնական օգնությունը ստանալու համար Հունգարիան ստիպված կլինի ցուցանիշը կրճատել մինչև ՀՆԱ-ի 3%-ը:

Նշենք, որ Հունգարիայի կառավարությունը Եվրահանձնաժողովի դժգոհությունը համարել է անհիմն և անարդար` հայտարարելով, որ Հունգարիայի տնտեսական աճի տեեմպերը գերազանցում են եվրոյի գոտու անդամ երկրների գրանցած ցուցանիշների միջին մակարդակը:

Հատկանշական է, որ Հունգարիայում գրանցվել է պետական բյուջեի պակասուրդի շարունական աճ` Եվրամիությանն այս երկրի անդամակցության պահից` 2004 թվականից ի վեր:

Share