Բաժին. Տնտեսական

ԱՄԵՐԻԿՅԱՆ AIG ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՀՍԿԱՆ ՏԱՐԻՆ ԱՄՓՈՓԵԼ Է ՇԱՀՈՒԹԻ ԱՃՈՎ

Ամերիկյան American International Group (AIG) ապահովագրական ընկերությունն ամփոփել է 2011 թվականի իր գործունեության արդյունքները: Ներկայացված ֆինանսական հաշվետվության համաձայն` հաշվետու տարում ընկերության զուտ շահույթը զգալի աճել է և կազմել 17.8 մլրդ ԱՄՆ դոլարով: Նշենք, որ նախորդ տարվա արդյունքներով ցուցանիշը կազմել էր 7,8 մլրդ ԱՄՆ դոլար:

Միևնույն ժամանակ, 2011 թվականի արդյունքներով ընկերության մեկ բաժնետոմսին բաժին ընկող շահույթը կազմել է 9.44 դոլար:

AIG ապահովագրական ընկերությունն ամերիկյան ապահովագրական շուկայի խոշոր խաղացողներից է: Հիշեցնենք, որ 2008 թվականի համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմաններում ընկերությունը հայտնվել էր ծանր ֆինանսական դրությամբ մեջ և իր խնդիրները լուծելու նպատակով աջակցություն խնդրել ամերիկյան կառավարությունից: Արդյունքում, ստանալով 180 մլրդ ԱՄՆ դոլարի պետական աջակցություն` ապահովագրական հսկան անցել էր պետական վերահսկողության տակ: ԱՄՆ կառավարությունը տնօրինում էր ընկերության բաժնետոմսերի 80%-ը:

2011 թվականի հունվարին ընկերությունը հայտարարվել էր, որ կատարել է ԱՄՆ կառավարության նկատմամբ ստանձնած իր պարտավորություններից զգալի մասը:

Share