Տնտեսական

ԲԸՏՄ-ն իրազեկում-հանդիպում է ունեցել խոշոր շինարարական ընկերությունների հետ

Երևան քաղաքում մթնոլորտային օդի աղտոտման նվազեցման նպատակով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում (ԲԸՏՄ) կազմակերպվել է իրազեկում-հանդիպում:

Քննարկմանը մասնակցել են Տեսչական մարմնի ղեկավարը, ղեկավարի տեղակալները, Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը, «Կառուցապատողների հայկական ասոցիացիայի» փոխնախագահը, Երևանում կառուցապատում ու խոշոր շինարարական գործունեություն իրականացնող 13 ընկերությունների ներկայացուցիչներ:

Տնտեսավարողներին մանրամասն ներկայացվել է բնապահպանական օրենսդրությունը, մասնավորապես՝ մթնոլորտային օդի պահպանության պահանջներին ուղղված համապատասխան միջոցառումները, նաև տրամադրվել են իրազեկման թերթիկներ:

Քննարկվել են խոշոր շինարարությունների ընթացքում ի հայտ եկող տնտեսավարողներին հուզող մի շարք հարցեր ու դրանց հնարավոր լուծումները:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել նման ձևաչափով քննարկումներն ավելի հաճախակի դարձնել:

Share