Տնտեսական

ԱՄՆ-ն ԵՄ նավթի գլխավոր արտահանողն է 2022-ի վերջին

ԱՄՆ-ն Եվրամիությանը նավթի մատակարարումների ցուցանիշով առաջին տեղում է հայտնվել 2022 թվականի վերջին, մինչդեռ Ռուսաստանը 31%-ից կրճատել է իր մասնաբաժինը՝ հասցնելով  մինչև 4%-ի:

Ըստ տվյալների՝ 2021 թվականի վերջին եռամսյակից մինչև 2022 թվականի հունվարն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանից նավթի ներմուծումը գնահատվել է ամսական 40-50 միլիոն բարել, ինչը, համապատասխանաբար, Եվրամիության երկրների ընդհանուր ներմուծման 24-31%-ն է: Այդ ժամանակ ԱՄՆ-ի մասնաբաժինը կազմում էր 10-13%:

Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակից հետո Ռուսաստանի մասնաբաժինը ԵՄ նավթային շուկայում անկայուն էր. փետրվարին և ապրիլին այն կազմում էր 33% և 30%: Ընդ որում, մարտին այդ ցուցանիշը նվազել էր՝ հասնելով 18%-ի:

Սակայն դեկտեմբերին, երբ սկսեցին գործել ռուսական նավթի դեմ պատժամիջոցները, ՌԴ-ի մասնաբաժինը ԵՄ շուկայում նվազեց՝ հասնելով եվրոպական ներմուծման ընդհանուր ծավալի 4%-ին:

Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ն ավելացրել է իր մասնաբաժինը: Եվրամիությանը մատակարարումները զգալիորեն ավելացրել են նաև Նորվեգիան, Մեծ Բրիտանիան և Լիբիան:

Share