Տնտեսական

Կանադան անորոշ ժամանակով երկարաձգել է Ռուսաստանի և Բելառուսի հետ առևտրի կանոնների խստացումը

Կանադայի իշխանությունները մտադիր են անժամկետ երկարաձգել ռուսական և բելառուսական ապրանքների ներկրման սահմանափակումը։ Այս մասին ասված է երկրի հաջորդ ֆինանսական տարվա բյուջեի նախագծում:

«2023-ի բյուջեում առաջարկվում է փոփոխել մաքսային սակագինը, որպեսզի անորոշ ժամանակով երկարաձգվի ռուսական և բելառուսական ներմուծումների համար առավել բարենպաստ ազգային սակագնային ռեժիմի վերացումը»,- ասված է փաստաթղթում։

Հիշեցնենք՝ 2022-ի մարտին՝ Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության ֆոնին Կանադայի իշխանությունները որոշեցին զրկել Ռուսաստանի Դաշնությանը և Բելառուսին առևտրի ոլորտում ամենաբարենպաստ պետությունների կարգավիճակից և սահմանեցին 35% մաքսատուրք այդ երկրներից ապրանքներ ներկրելու համար։ Օտտավան նախկինում նման սահմանափակումներ էր սահմանել միայն Կորեայի նկատմամբ։

Share