Տնտեսական

Փարվանյան Քոնսալթինգն իրազեկում է ՀԴՄ կիրառության կանոնների խախտման վերաբերյալ

Փարվանյան Քոնսալթինգը տեղեկացնում է, որ փոփոխության են ենթարկվել ՀԴՄ կիրառության և ՀԴՄ միջոցով դրամական հաշվարկների կանոնների խախտման համար նախատեսվող տուգանքները։

Հսկիչ դրամարկղային մեքենայի բացակայության կամ հարկային մարմնում տվյալ հասցեով հսկիչ դրամարկղային մեքենա գրանցված չլինելու համար կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը տուգանվում է 500 հազար դրամի չափով:

Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության կանոնների խախտման համար կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը տուգանվում է 200 հազար դրամի և տվյալ հարկ վճարողի բոլոր հսկիչ դրամարկղային մեքենաներով նախորդ եռամսյակի ընթացքում արձանագրված շրջանառության 0.5 տոկոսի գումարի հանրագումարի չափով, բայց ոչ ավելի, քան 10 միլիոն դրամը:

Հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնում տպագրված ապրանքի, կատարված աշխատանքի կամ մատուցված ծառայության անվանման, ապրանքային դիրքի, աշխատանքի կամ ծառայության կոդի, քանակի և (կամ) ծավալի կամ արժեքի վերաբերյալ տեղեկատվությունից տարբերվող տեղեկատվություն հարկային մարմին ուղարկելու համար կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը տուգանվում է հինգ միլիոն դրամի և տվյալ հարկ վճարողի բոլոր հսկիչ դրամարկղային մեքենաներով նախորդ եռամսյակի ընթացքում արձանագրված շրջանառության մեկ տոկոսի գումարի հանրագումարի չափով:

Share