Տնտեսական

ԱՄՆ նավթի պաշարները մեկ շաբաթում նվազել են 7.49 միլիոն բարելով

ԱՄՆ-ում նավթի առևտրային պաշարներն անցյալ շաբաթ կրճատվել են 7.49 միլիոն բարելով՝ մինչև 473.69 միլիոն բարել։

Այս մասին  ասվում է երկրի էներգետիկայի նախարարության շաբաթական զեկույցում:

Բենզինի ապրանքային պաշարները նվազել են 2.9 միլիոն բարելով և կազմել 226.69 միլիոն բարել։ Թորվածքների առևտրային պաշարներն աճել են 281 հազար բարելով՝ մինչև 116.68 միլիոն բարել։

Ըստ աղբյուրի՝ փորձագետներն ակնկալում էին նավթի պաշարների ավելացում 1.75 միլիոն բարելով, բենզինի պաշարների նվազում 2.25 միլիոն բարելով և թորած պաշարների անկում 1.55 միլիոն բարելով։

Share