Տնտեսական

Ղազախստանի նախագահը հանձնարարել է 2023-ին կրկնակի կրճատել գնաճը

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կառավարությանը հանձնարարել է այս տարի կրկնակի նվազեցնել գնաճի մակարդակը։

«Արդեն այս տարի անհրաժեշտ է կիսով չափ կրճատել գնաճը, առաջին հերթին պետք է վերահսկել պարենային ապրանքների գները, ուստի առանցքային առաջնահերթություններից մեկը մնում է ագրոարդյունաբերական համալիրի և առևտրի զարգացումը»,- նախագահի խոսքով, առաջին հերթին ներքին շուկան պետք է ապահովվի ղազախական ապրանքներով:

Ղազախստանում գնաճի մակարդակն այս տարվա փետրվարին տարեկան կտրվածքով կազմել է 21.3%, 2023 թվականի հունվարին այդ ցուցանիշը եղել է 20.7% մակարդակում։ 2022 թվականի վերջին Ղազախստանում գնաճը կազմել է 20.3%՝ ձևավորվելով Ազգային բանկի կողմից սահմանված 20-21 տոկոս կանխատեսվող միջակայքում։ Ղազախստանի ՀՆԱ-ի աճը 2022 թվականին կազմել է 3.1%։

Share