Տնտեսական

Գերմանիայում կարծում են, որ գազապահեստարանները կարող են լցվել առանց ռուսական գազի

Գերմանական գազի պահեստարանները կարող են լցվել մինչև հաջորդ ձմեռ առանց ռուսական գազի մատակարարումների։

«Մենք ամփոփում ենք ձմեռը համեմատաբար լի պաշարներով: Դա կօգնի ամռանը պահեստարանները լրացնել առանց ռուսական գազի», – ասել է Գերմանիայի Դաշնային ցանցային գործակալության ղեկավար Կլաուս Մյուլերը:

Միաժամանակ նա հավելել է, որ ստորգետնյա պահեստները փոխհատուցում են գազի սպառման տատանումները և բուֆերային համակարգ են դառնում շուկայի համար։

2022-ի նոյեմբերի 14-ի առավոտյան գազապահեստարանների լիցքավորման մակարդակը հասել է 100%-ի։ Մարտի 28-ի առավոտյան այն կազմել է 64.3%։

«Հաջորդ ձմռան համար մեզ անհրաժեշտ կլինեն գազի ամբողջական պահեստարաններ: Եթե այն շատ ավելի ցուրտ լինի, մենք ավելի շատ գազի կարիք կունենանք», – ասել է Մյուլերը։ Կարգավորող մարմնի ղեկավարի խոսքով՝ գազի լցված պահեստների, չափավոր ջերմաստիճանի և խնայողությունների շնորհիվ է Գերմանիան «լավ գոյատևել անցյալ ձմեռ»։

Share