Տնտեսական

Տոկաևը կոչ է արել ուժեղացնել Ղազախստանի դիրքերը՝ որպես տարածաշրջանային ներդրումային հանգույց

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն ասել է, որ հանրապետությունը պետք է ամրապնդի իր դիրքերը՝ որպես տարածաշրջանային առանցքային ներդրումային հանգույց։

«Մեր երկրի՝ որպես տարածաշրջանային առանցքային ներդրումային հանգույցի դիրքը պետք է ամրապնդվի: Վերջին մեկ տարվա ընթացքում լուրջ աշխատանք է կատարվել ապամոնոպոլիզացիայի և իսկապես մրցակցային միջավայրի ստեղծման ոլորտում: Այնուամենայնիվ, մենք չենք կարող դրանով կանգ առնել», – ասել է Տոկաևը:

Նրա խոսքով՝ կառավարությունը պետք է համակարգային միջոցներ ձեռնարկի տնտեսական ազատության հետագա ընդլայնման և շուկայական գործընթացների վրա պետության ազդեցության մակարդակը նվազեցնելու համար։

«Այդ մոտեցումների իրականացումը կբարձրացնի մեր երկրի ինստիտուցիոնալ հասունությունը, նրա դիմադրությունը տարբեր ներքին ու արտաքին ցնցումներին»,- նշել է նախագահը։

Share