Բաժին. Տնտեսական

2022թ.-ին Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիների թիվը նվազել է 11.3%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում կա 501,862 խոշոր եղջերավոր կենդանի։ 2022թ.-ի հունվարի 1-ի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 11.3%-ով։

Նշված քանակից 222,065-ը կովեր են, որոնց թիվը 2022թ.-ի ընթացքում նվազել է 9.8%-ով։

Ինչ կայանում է խոզերին, ապա դրանց թիվը 2022թ.-ի ընթացքում աճել է 8.9%-ով և կազմել 180,805։ Ինչ կայանում է մայր խոզերի թիվին, ապա այն կրճատվել է 14.8%-ով և կազմել 29,654։

Ոչխարների թիվը կրճատվել է 1.5%-ով և կազմել 680,410, որից մաքիների թիվն աճել է 0.5%-ով և կազմել 494,207։

Այծերի թիվը նվազել է 6.3%-ով և կազմել 20,561, որից մայր այծերի թիվը նվազել է 10.9%-ով և կազմել 14,455։

Ձիերի թիվը նվազել է 2.3%-ով և կազմել 13,168։

Թռչունների թիվը նվազել է 13.2%-ով և կազմել 4,186,411, որից ածան հավերի թիվը նվազել է 3.7%-ով՝ կազմելով 2,672,883 հատ։

Share