Բաժին. Տնտեսական

S&P-Ն ԿՐՃԱՏԵԼ Է ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ

Միջազգային Standard & Poor’s վարկանիշային գործակալությունը երկու աստիճանով կրճատել է Հունաստանի երկարաժամկետ սուվերեն վարկային վարկանիշը: Այժմ վերջինիս վարկանիշը գնտվում է SD «ընտրովի դեֆոլտ» մակարդակի վրա:

Հիշեցնենք, որ օրերս միջազգային Moody’s Investors Service վարկանիշային գործակալությունը ևս հայտարարել էր, որ Հունաստանի դեֆոլտի վտանգը դեռևս մեծ է:  Գործակալության փորձագետների հավաստամբ` երկրի կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային քայլերն ու պետական պարտքի կրճատմանն ուղղված միջոցառումները չեն ապահովում ցանկալի արդյունք:

Հիշեցնենք, որ փետրվարին մեկնարկած երկարատև բանակցությունների արդյունքում Եվրագոտու անդամ երկրների ֆինանսների նախարարները հաստատել էին Հունաստանին երկրորդ վարկային փաթեթի տրամադրման ծրագիրը: Այն կկազմի 130 մլն եվրո:

Հունաստանի հակաճգնաժամային հանձնաժողովը մտադիր է վարկի դիմաց կատարել իր միջազգային վարկատուների պահանջները: Ֆինանսական օգնության համար այս երկիրը մինչև 2015 թվականը պարտավոր է կրճատել 150 հազար աշխատատեղ:

Հունաստանի համար առաջին վարկային փաթեթը` 100 մլրդ եվրո ծավալով, հաստատվել էր 2010 թվականին:

Share