Բաժին. Տնտեսական

ԵՎՐՈՊԱՅԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆՆ ԱՃԵԼ Է

Ընթացիկ տարվա փետրվար ամսվա արդյունքներով, նախորդ ամսվա համեմատությամբ, եվրոյի գոտու անդամ 17 երկրներում սպառողական և գործարար վստահության ESI ինդեքսը, որը հաշվարկվում է հարցումների հիման վրա, աճել է 1 կետով և սահմանվել 94.4 կետ մակարդակում: Միևնույն ժամանակ, Եվրամիությունում ինդեքսն ապահովել է աճ` 1.1 կետով` կազմելով 93.9 կետ: Այս մասին նշվում է Եվրահանձնաժողովի հրապարակած զեկույցում:

Ըստ ներկայացված տվյալների` հաշվետու այս մեկ ամսվա արդյունքներով ԵՄ երկրների շարքում տարածաշրջանի տնտեսության նկատմամբ վստահության ինդեքսի զգալի աճ գրանցվել է Լեհաստանում, Ֆրանսիայում, Նիդերլանդներում, Իտալիայում:

ESI ցուցանիշը հրապարակվում է յուրաքանչյուր ամիս և ամփոփ ներկայացնում է եվրոպական տնտեսության նկատմամբ տարածաշրջանի բնակչության և գործարար հատվածի վստահության փոփոխությունը:

Share