Բաժին. Տնտեսական

ՉԵԽԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱԴԻՐ Է ՍԱՌԵՑՆԵԼ ԹՈՇԱԿՆԵՐԸ

Չեխիայի կառավարությունը մտադիր է երկրի բյուջեի պակասուրդի կրճատման նպատակով սառեցնել կենսաթոշակները: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Պետր Նեչասը` ընդգծելով, որ երկրի բնակչության մեծ դժգոհությանն արժանացած այս միջոցառումն անխուսափելի է: Այս կերպ երկրի կառավարությունը կփորձի «մեղմել» սպասվող տնտեսական ճգնաժամը:

Նշենք, որ ընթացիկ տարում Չեխիան «պարտավորվել է» երկրի բյուջեի ծախսերը կրճատել 1,2 մլրդ եվրոյով (23 մլրդ կրոն):

Կենսաթոշակների վճարումների սառեցումը և հարկերի բարձրացումը, երկրի կառավարության համոզմամբ, կնպաստեն, որ 2013 թվականին երկրի բյուջեի պակասուրդը սահմանվի ՀՆԱ-ի 3%-ից ցածր մակարդակում:

2013-2014 թվականներին Չեխիայի կառավարությունը նախատեսում է բարձրացնել որոշ հարկատեսակների դրույքաչափերը:

Share