Բաժին. Տնտեսական

2011Թ.-ԻՆ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՊԱԿԱՍՈՒՐԴԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 28%-ՈՎ

2011 թվականի արդյունքներով Հունաստանի արտաքին առևտրային հաշվեկշռի պակասուրդը, նախորդ տարվա համեմատությամբ, կրճատվել է 28,2%-ով: Այս մասին հաղորդում է Հունաստանի Elstat վիճակագրական ծառայությունը:

Ըստ ներկայացված տվյալների` հաշվետու այս մեկ տարվա արդյունքներով երկրի ներմուծման ծավալները կրճատվել են 13.2%-ով և կազմել 31.9 մլրդ եվրո, արտահանման ծավալներն աճել են 9.4%-ով և կազմել 16 մլրդ եվրո: Արդյունքում, երկրի ներմուծման ծավալը շուրջ 2 անգամ գերազանցել է արտահանման ծավալը: Նման զարգացումը պայմանավորված է երկրում խորացող պարտքային ճգնաժամով:

Share