Տնտեսական

Եգիպտոսի զբոսաշրջության զարգացման ռազմավարությունը չի ենթադրում վիզայի արժեքի բարձրացում

Եգիպտոսում զբոսաշրջության ոլորտի զարգացման ռազմավարությունը չի ենթադրում այցելուների համար մուտքի վիզայի արժեքի բարձրացում, որն այժմ 25 դոլար է:

Ակնկալվում է, որ մինչև 2028 թվականը զբոսաշրջիկների հոսքը Եգիպտոս կաճի մինչև տարեկան 30 միլիոն մարդ։ Եգիպտոսը մտադիր է հասնել իր նպատակին՝ հատուկ ուշադրություն դարձնելով երեք ուղղությունների՝ ինքնաթիռների նստատեղերի ավելացում, սպասարկման որակի բարելավում, ներդրումային միջավայրի բարելավոմ զբոսաշրջության մեջ։

Իշխանությունները նաև հինգ տարի ժամկետով բազմակի մուտքի արտոնագիր ստանալու հնարավորությունն են քննարկում, որը հասանելի կլինի մինչ տարեվերջ:

Share