Բաժին. Տնտեսական

ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԸ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԵՐԿՐԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ

2012 թվականի փետրվարին ԱՄՆ-ում գրանցվել է սպառողական վստահության ինդեքսի աճ: Conference Board վերլուծական ընկերության հրապարակած զեկույցի համաձայն` հաշվետու ամսում երկրում սպառողական վստահության ինդեքսը սահմանվել է 70.8 կետ: Նշենք, որ հոնվարին ցուցանիշը գտնվում էր 61.5 կետ մակարդակում:

Միևնույն ժամանակ, հաշվետու ամսում տնտեսական պայմանների ինդեքսը, որը բնութագրում է ընթացիկ տնտեսական իրավիճակի շուրջ սպառողների մոտ ձևավորված գնահատականները, կազմել է 45.0 կետ, իսկ ընթացիկ տնտեսական սպասումների ինդեքսը սահմանվել է 88.0 կետ` հասնելով վերջին 12 ամիսների կտրվածքով իր առավելագույն մակարդակին:

Share