Բաժին. Տնտեսական

DEUTSCHE BANK-Ը ՎԱՃԱՌՈՒՄ Է ԻՐ ԱԿՏԻՎՆԵՐԸ

Գերմանական Deutsche Bank-ն իր բիզնեսի մի մասի վաճառքի ուղղությամբ բանակցություններ է մեկնարկել ամերիկյան Guggenheim Partners ընկերության հետ: Բանկի տարածած պաշտոնական հայտարարության համաձայն` ներկայումս կողմերը քննարկում են Deutsche Bank-ի` ակտիվների կառավարմամբ զբաղվող ստորաբաժանումների վաճառքի հավանական գործարքի մանրամասները:

Նշենք, որ Deutsche Bank-ի ակտիվների մի մասի վաճառքի մասին որոշումն ընդնունվել էր 2011 թվականի նոյեմբեր ամսին:  Բանկի նման դիրքորոշումը հիմնականում պայմանավորված է կառավարության կողմից ներդրումային գործունեության նկատմամբ վերահսկողության ավելացմամբ և սահմանափակումների աճով:

Share